Բավ է պառակտվել
02-04-2015 17:47

Էդվարդ Նալբանդնը հանդիպել է տաջիկ կործընկերոջը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպեց Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։ Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձան միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։