Բավ է պառակտվել
03-04-2015 13:56

Եթե իշխանությունները ճիշտ աշխատեն, կշահենք. Արմեն Մարտիրոսյան

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի ութօրյա բանակցություններից Հայաստանը կարող է օգտվել, եթե, իհարկե, իշխանությունների կողմից ճիշտ քայլեր Ձեռնարկվեն. կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ նախ անվտանգության առումով սա կարող է մեզ շատ օգնել, ինչպես նաեւ տնտեսական առումով։ «Շատ լավ հնարավորություն է ընձեռվում Հայաստանին մտնել այդ խոշոր, տնտեսական ծրագրերի մեջ, մի փոքր մասնակցությունն արդեն շատ մեծ դիվիդենտներ կարող է բերել։ Մեր արտաքին քաղաքականությունը կարող է բազմավեկտոր լինել եւ արտաքին քաղաքականությունը կարող է նպաստել Հայաստանի ընդհանուր զարգացմանը՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական, ե՛ւ սոցիալական , ե՛ւ մշակութային, ամեն առումով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ գործնական քայլերը, ցավոք սրտի, ընդդիմությանը վերապահված չէ, եւ ամեն ինչ պետք է անի իշխանությունը։