Բավ է պառակտվել
19-03-2015 17:00

Էրդողանը հերթական զավեշտալի հայտարարությունն է արել հայերի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե վերջին 100-150 տարում թուրքերը հայերից մի քանի անգամ ավելի շատ ցավեր են քաշել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական քաղաքականությունը զավեշտի սահմաններ չի ճանաչում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta-ն, Էրդողանը պնդել է, թե Անատոլիայում (Արեւմտյան Հայաստան-խմբ) հայերից վնասներ կրած հարյուրհազարավոր մարդիկ կան։ Էրդողանի խոսքով՝ եթե ուսումնասիրվի թուրքերի վերապրած ցավերը վերջին 100-150 տարում, ապա այն հայերի «պնդումների» թվերից մի քանի անգամ ավելին է լինելու։ «Հեյ, Հայկական սփյուռք, մեր փաստաթղթերն այստեղ են, իսկ դու էլ հանի քո փաստաթղթերը։ Պատմաբաններին, արխիվագետներին, նույնիսկ իրավագետներին ու հնեաբաններին հանձնարարարենք, թող նրանք ուսումնասիրեն։ Երկրներ շրջելով, որոշ տեղեր փողեր բաժանելով՝ ձեր արշավներից արդյունք չեք կարող ստանալ։ Մենք լավ գիտենք, թե այդ արշավներն ինչպես են ընթանում։ Կներեք, բայց մենք այս հարցում հաշիվ չունենք տալու»,-ասել է Թուրքիայի նախագահը։