Բավ է պառակտվել
04-03-2015 11:02

Հայաստանը ՄԱԿ-ի խորհրդում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձև է ներկայացրել

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին, Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը եւ դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։ Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարեւոր դերակատար, Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման միջազգային հավաքական ջանքերին։