Բավ է պառակտվել
24-08-2018 15:28

Ծայրահեղականները քաղաքականության մեջ. "Սասնա Ծռեր"-ը կգլխավորեն հակառուսական ճակատը

"Սասնա ծռեր" խմբավորումը, որը 2016թ. հուլիսին իրականացրել էր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքի գրավումը Երևանում, նույնանուն կուսակցություն է ստեղծում:
Ինչպես նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են "Սասնա ծռերի" անդամ Վարուժան Ավետիսյանը և "Հիմնադիր խոհրդարան"-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ իրենց քաղաքական ուժը մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրություններին և վստահ է, որ դառնալու է "Հայաստանի քաղաքական կյանքի առաջնորդներից մեկը":
Ավետիսյանի խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը կապ չի ունենալու "Սասնա ծռեր" խմբավորման հետ, որն ինքնալուծարվում և ծրագրում է կառուցողական գործունեություն իրականացնել՝ ապագա քաղքական ուժի ծրագիրը պակաս ծայրահեղական չի լինի: Այսպես, "Սասնա ծռերի" անդամներն առաջարկում են դուրս բերել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից, ազգայնացնել ռուսական կապիտալի տեղական ակտիվները և հրաժարվել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումից, զարգացնել երկրի համար շահավետ հարաբերություններ Արևմտքի, ինչպես նաև Իրանի, Չինաստանի, Վրաստանի և Հնդկաստանի հետ:
"Մենք առաջարկում ենք հրաժարվել գերտերությունների շահերը սպասարկող ռուս-թուրքական քաղաքական կառուվածքից և երրորդ հանրապետության հայեցակարգից",- ընդգծել է Ավետիսյանն, ով վերջերս է ազատվել կալանքից: Նա ավելացրել է, որ կուսակցության նպատակն է "վերածել ներկայիս թվացյալ (կվազի) պետությունն ուժեղ ազգային պետության": Նրանք նախատեսում են շատ ժամանակ հատկացնել հայկական սփյուռքի հետ աշխատանքին: Լեռնային Ղարաբաղում ստեղծվելու է նույն անվանմամբ քույր կուսակցություն:
Այնուամենայնիվ, Ավետիսյանը չկարողացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը և արդյոք հնարավոր է նրանց միավորումն այլ քաղաքականուժերի հետ՝ հորդորելով սպասել համագումարին և առաջ չընկնել: Նա ասաց, որ "Սասնա ծռերի" բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո կուսակցության գրանցման գործընթացը սկսելու համար կստեղծվի նախաձեռնող խումբ, վստահություն հայտնելով, որ դա կկատարվի "մոտակա օրերս":
Հատկանշական է, որ, Սեֆիլյանի խոսքերով, նրանք սատարում են "թավշյա հեղափոխության" արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն, ի դեպ, ամեն ուժով փորձում է ձերբազատվել իր՝ հակառուսական, արևմտամետ քաղաքական գործչի կերպարից:
Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանությանը՝ Վարուժան Ավետիսյանը նախօրեին մի շատ ուշագրավ հայտարարություն էր արել, համոզմունք հայտնելով, որ "Սասնա ծռերի" անդամներին չպետք է դատեն, այլապես կարելի է եզրակացնել, որ "Սերժ Սարգսյանը չի հեռացել իշխանությունից":
"Առաջին հայացքից տպավորություն է, թե իրենց ծայրահեղական մոտեցումներով հայտնի "Սասնա ծռերը" կալանքից ազատ արձակվելուց հետո որոշել են, այնուամենայնիվ, քաղաքական դաշտ մտնել` ընդունելով քաղաքական պայքարի կանոնները: Բայց սա միայն առաջին հայացքից: Նրանք, միևնույն է, քաղաքականություն են մտնում "զենքով"` չհրաժարվելով զինված պայքարի մեթոդներից: Պարզապես հիմա բարձրաձայն չեն խոսում այդ մասին: Նրանք կարող են այդ մեթոդներին դիմել օրինակ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում պարտություն կրեն: Շրջանառվող լուրերի համաձայն` մասնավոր զրույցներում ևս "Սասնա ծռերի" ազատ արձակված անդամները երբեմն կոշտ հայտարարություններ են անում Փաշինյանի մասին՝ պնդելով, որ նա «Սերժի մարդն» է: Եվ սա այն դեպքում, երբ իրենք հենց Փաշինյանի կառավարության օրոք են ազատ արձակվել, ինչի մասին երազել անգամ չէին կարող ՀՀԿ իշխանության օրոք», - գրում է "Ժողովուրդ" թերթը:
Հասարակության արձագանքը "Սասնա ծռերի" գաղափարներին միանշանակ չէր: Ահա թե ինչ են գրում Facebook սոցցանցի օգտատերերը մասնավորապես նրանց խիստ հակառուսական բնույթի առաջարկությունների, ինչպես նաև կուսակցություն ստեղծելու մասին:
"Ապուշությու՜ն: Իսկ եթե նրանք վերցնեն և մեզ բոլորիս հետ Հայաստան ուղարկեն, 2.5մլն. հայ, իրենք պատրաստ են բոլորին օգնել!?"
" Տղանե՜ր, ինչ որ մի գործ արգելքներից սկսելն անհեթեթ է: Ժողովուրդն ի՜նքը պիտի որոշի թե ինչ նայել: Հերթական ազգայնամոլություն՝ համեմված հայրենասիրության երանգներով":
"Ահաբեկիչների կուսակցությու՜ն: Ինչպես ընդհանրապես նրանք ազատվեցին, ով է նրանց իրավունք տվել խոսել հայ ազգի անունից? Դուք նորից ծայրահեղությունների մեջ եք ընկնում":
" Երբ դուք դուրս էիք եկել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ՝ մենք ձեզ հասկանում և սատարում էինք, սակայն այժմ ինչի համար և ում դեմ եք դուք պայքարում?":
"Նրանք վերջիվերջո ուժով կվերցնեն իշխանությունն ու կփոխանցեն այն Սերժին կամ Քոչարյանին (Հայաստանի նախկին նախագահ, ով վերջերս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին - խմբ.)
"Ում է ձեռնտու բորբոքել այս ռուսաֆոբիան? Տղանե՜ր, դուք ձեր գործն արել եք մարտի դաշտում, պետք չի քաղաքականություն խցկվել, մանավանդ նման գաղափարներով: Բոլորին հայտնի է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից առաջինը մենք կտուժենք":

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ գտնվեցին նաև "Սասնա ծռերի" գաղափարների կողմնակիցներ:

"Գերազա՜նց է, թող այս երկրում ինչ որ մեկը գոնե սկսի պայքարել ռուսական գաղութացման դեմ: Ինչ որ մեկը վերջապես պե՜տք է բացատրի հայ ժողովրդին, որ մենք Ռուսաստանի ստրաւկները չենք":

"Իսկ ինչ եք դուք նայում ռուսական հեռուստաալիքներով? Դրանք միայն Արևմուտքի և Ուկրաինայի դեմ շուրջօրյա քարոզչության համար են":

"Ես իրենց հետ համաձայն եմ: Մի ժամանակ նրանք ուզում էին, որ մենք հայերենն էլ մոռանայինք և այսռեղ ռուսական դպրոցներ բացեինք: Եկել էին Հայաստան ու դժգոհում էին, թե իբր այստեղ ռուսերենի իմացության մակարդակը ցածր է":

Հատկանշական է, որ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ շատ քաղաքացիներ սատար կանգնեցին զինված խմբավորմանը, մարդիկ օրերով նստած էին ոստիկանության բաժանմունքի մոտ՝ օրինապահների կողմից կոշտ միջոցների կիրառումը թույլ չտալու նպատակով:
Մայրաքաղաքում բողոքի ցույցեր էին անցկացվում՝ ի պաշտպանություն խմբի անդամների: Հասարակական օժանդակությունը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ 30 անձից բաղկացած խմբավորման անդամներից ոմանք ղարաբաղյան պատերազմի վետերաններ էին: Հարձակման ժամանակ նրանք սպանել էին ոստիկանության գնդապետ Արթուր Վարոյանին, ևս մի քանի ոստիկան վիրավորվել էր: Խմբավորումը երկու շաբաթ գրաված էր պահում գունդի շենքը: Հուլիսի 30-ին դիպուկահարի կրակոցից սպանվեց ոստիկանության զորքերի ենթասպա Յուրա Թեփանոսյանը: "Սասնա ծռերի" մոտ որպես պատանդ էր գտնվում Հայաստանի ոստիկանության ներկայիս պետ Վալերի Օսիպյանն, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի ոստիկանության վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, և գնդի շենք էր մտել հանցագործների հետ բանակցություններ վարելու նպատակով:

Նրանք պահանջում էին ազատ արձակել "Հիմնադիր խարհրդարան" հայկական ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ով ձերբակալվել էր զենքի ապորինի ձեռքբերման և պահման մեղադրանքով: Այս տարվա մարտ ամսին, Սեֆիլյանն, ով ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշիի հատուկ գումարտակի հրամանատարն էր և հանդիսանում է պետական բարձրագույն պարգևի " Մարտական խաչի"առաջին կարգի շքանշանի ասպետ՝ դատարպարտվել էր 10 տարի, 5 ամիս ժամկետով ազատազրկման հայկական ցեղասպանության 100-ամյա տարելիցին զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով:
Մեղադրական կողմի վարկածով, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ նա ապօրինի ձեռք էր բերել հրազեն և զինամթերք՝ ռազմավարական նշանակության շենքերը գրավելու և իշխանություններին որոշակի գործողություններ ձեռնարկել պարտադելու նպատակով:

Զինված խմբավորման անդամները պահանջում էին նաև նախագահի և կառավարության հրաժարական ու վստահության կառավարության ձևավորում: Ավելի ուշ նրանք ազատ արձակեցին պատանդներին, հուլիսի 31-ին վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին: "Թավշյա հեղափոխությունից" հետո սկսվեց զինված խմբավորման անդամների ազատ արձակման գործընթացը: Ներկայումս ազատության մեջ են "Սասնա ծռերի" 24 անդամ և 4 անձ, ում խմբին հանցակցության մեղադրանք էր ներկայացվել: