Բավ է պառակտվել
21-06-2014 10:44

Րաֆֆի Հովհաննիսյանը նորից փոշմանել է. Մի խումբ հայտնի անձինք կլքեն կուսակցությունը. ՛՛Հրապարակ՛՛

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ամիսներ առաջ ցանկություն էր հայտնել թողնելու կուսակցության ղեկը, կուսակցության համագումարին ընդառաջ կրկին մտքափոխ է եղել՝ ՛՛Նաջարյանը փոշմանել է՛՛:

Սա, իհարկե, տեղավորվում է նրա վերջին մեկ տարվա քաղաքական գործունեության տրամաբանության շրջանակներում: Եվ եթե իր կուսակիցներից մի մասի համար սա ուրախության պատճառ է, ապա կան նաեւ այնպիսիք, որ առանձնապես ոգեւորված չեն նրա այս մտադրությունից: Ինչեւէ, կուսակցությունը պատրաստվում է հունիսի 28-ի համագումարին:

Արդեն հայտնի է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարչության կազմն ընդլայնվելու է` 11-ից դառնալով 15: Նախկին կազմից վարչությունը լքելու են Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ Լուսինե Պետրոսյանը: Նոր վարչությունում կմնան Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը:

Թե ինչու են ընդգծված արեւմտամետ հայացքներով ներկայացուցիչները լքում վարչությունը, կուսակցությունից պայմանավորում են մասնավոր պատճառներով: Իրականում սա կուսակցության քաղաքական հստակ գծի բացակայության ու չկողմնորոշվածության հետեւանք է»: