Բավ է պառակտվել
08-07-2014 14:58

Իշխանությունները վախենում են ՀՀ քաղաքացիներից.Ր.Հովհաննիսյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն` անդրադառնալով քննարկվող բարեփոխումներին, համոզմունք հայտնեց, որ ոչ մի խորհրդարանական ուժ այդ համագործակցությունից դուրս չի գա: «Բայց հարց է` ի՞նչ հեռանկար, բովանդակություն կունենա այս համագործակցությունը: Ես ուզում եմ, որ այն բերի համակարգային իշխանափոխության երկրում»,-ասաց նա:
Խոսելով քառյակի համագործակցությունից, «Ժառանգության» ղեկավարն ասաց. «Այս ձևաչափը համարում եմ միակ ուղին հասնելու Սահմանադրական իշխանափոխության` միացյալ հրապարակը կարևոր է»: Ըստ Ր. Հովհաննիսյանի` այսօր ունենք խորհրդարանի ներսում չորս ուժերի համագործակցություն, որը ողջունելի է: «Հուսամ աշնանը քառյակը դուրս կգա խորհրդարանից` Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը դա պահանջում է և պահանջատեր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին»:
Միրժամանկ բանխոսը համոզմունք հայտնեց, որ իշխանությունները վախենում են ՀՀ քաղաքացիներից, նրա պահանջներից և այդ վախը իր ինչ-որ արտահայտումը դեռ կգտնի: Ինչ վերաբերում է հարցին, որ եթե իշխանությունները չբավարարեն քառյակի 12 կետերը, ապա հնարավոր է, որ կուսակցությունը լքի այդ ձևաչափը` ինքնուրույն շարունակելու պայքարը Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր կարծիքով ոչ մի խորհրդարանական ուժ այդ համագործակցությունից դուրս չի գա: