Բավ է պառակտվել
05-12-2014 20:28

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է իր սխալը

«Ամեն մեկն իր սխալն ուղղելու ժամ ունի: Իմ սխալը, դավաճանությունն այն եղավ, որ 2013 թվականի ապրիլի 9-ին ես մոռացա մեր պետական դրոշը: Ես ընդունում եմ այդ սխալը: Այլևս երբեք չեմ մոռանա այն»,- Ազատության հրապարակում կայացած քաղաքացիական հավաքի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշենք, որ հավաքը հրավիրել էր հենց Ր. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանը որևէ տեղ չի կարող հասնել, եթե հենց Հայաստանում հայ ժողովուրդը չապրի արժանավայել, հարգանքով: «Մեր պայքարը հենց սրա համար է: Մեր պայքարն անշրջելի է: Ժողովրդի հետ շփումը շարունակվելու է՝ լինի մեկ հոգի, թե հազար»,- ասաց Ր. Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ վաղը Վանաձորում և Գյումրիում հանդիպելու է քաղաքացիների հետ: Նա նշեց, որ ժողովրդի պայքարն ազատության, ինքնիշախանության համար տևական է, չի ճանաչելու ոչ ցուրտ, ոչ շոգ, ոչ ստվերային խաղեր: «Մեր երկիրը չեն կարող տապալել ոչ ներսից, ոչ արմուտքից, ոչ հյուսիսից: Ոտքի ենք կանգնում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: