Բավ է պառակտվել
03-12-2015 10:50

Առավոտյան Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն աղբ էր հավաքում

Ազատության հրապարակում գիշերած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան մաքրում էր հրապարակում նետված պոլիէթիլենային փաթեթները, հյութերի տուփերը, որից հետո, արդեն ձևավորված սովորույթով, պետք է գնար Կարապի լճի մոտ զբոսնելու: 
Կուսակցության գծով նրա տեղակալ Արմեն Մարտիրոսյանն այս ընթացքում հերթապահում էր, իսկ մնացած մի քանի հոգին հավաքվել էին ծածկերի տակ` ծածկոցներով փաթաթված: Հիշեցնենք, որ այսօր տեղաց առաջին ձյունը:

Ինչպես հրապարակում գիշերն անցկացրած տղաներից մեկը հայտնեց, այս գիշեր հրապարակում մնացել էր 20-25 մարդ, կանայք` գիշերն անց են կացրել մոտակա սրճարանում տեղադրված փայտե ծածկի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը կտրականապես դեմ է արտահայտվում հրապարակում վրանների տեղադրմանը, ինչի առիթով ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը խոստացել էր, որ ստիպելու են, որ ոստիկանության պատասխանատուներն իրենք իրենց ձեռքերով իսկ տեղադրեն դրանք: