Բավ է պառակտվել
13-10-2022 19:33

Ռաիսին զգուշացրել է Ալիևին Հայաստան-Իրան սահմանների և տարանցիկ երթուղիների փոփոխության անթույլատրելիության մասին

Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հստակ հասկացրել է՝ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին, հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդին։

«Թեհրանը նաև դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը։ Արևմուտքը չի կարող ռազմավարական առումով շեղել մեզ»,- գրել է նա Twitter-ում: