Բավ է պառակտվել
04-09-2014 14:53

ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը..Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն իր Twitter-յան էջում գրել, թե ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը և այն խորացնում Ուկրաինայի հետ:
«ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է ռուսական մարտահրավերներին հանդիման՝ դադարեցնելով Ռուսաստանի հետ համագործակցությունը, խորացնելով համագործակցությունն Ուկրաինայի հետ և զբաղվելով հավաքական պաշտպանության ամրապնդմամբ»,- գրել է նա ու հավելել. «Սա մեզ հիշեցնում է, որ մեր ազատությունն, անվտանգությունն ու բարգավաճումը չեն կարող համարվել ինքնըստինքյան կայացած»:
Անդերս ֆոգ Ռասմուսենը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի է ունենում օրհասական պահի:
«Այսօր և վաղը մենք ՆԱՏՕ-ն ավելի կամրապնդենք՝ ավելի բարդ և քաոսային աշխարհի համար», - ընդգծել է Ռասմուսենը: