Բավ է պառակտվել
30-12-2022 22:29

Ակնկալում եմ երկխոսության շարունակություն. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանօրի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը։
«Անցնող տարին հոբելյանական էր Ռուսաստանի և Հայաստանի համար. մենք նշեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրապնդել երկկողմ դաշնակցային ռազմավարական ուղղվածությունը, նախանշել գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը տարբեր ուղղություններով՝ այդ թվում ԵվրաԶեսի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի ձևաչափերով»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Ռուսաստանի նախագահն ակնկալում է շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է ուղերձում։

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն»․ Փաշինյանը՝ Միշուստինին
«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն»․ Փաշինյանը՝ Միշուստինին
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համատեքստում նշել է հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը
Պուտինը հայտնել է, որ մարտի 25-ին զրուցելու է Փաշինյանի հետ
Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում