Բավ է պառակտվել
09-03-2016 15:44

Որքա՞ն է կազմում ՀՀ նախագահի ընտանեկան բյուջեն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սերժ եւ Ռիտա Սարգսյանների 2015 թվականի տարեկան հայտարարագրերը: 
Սերժ Սարգսյանի հայտարարագրում գրառված է, որ դեռ 2014 թվականից տրված 107,9 միլիոն փոխառությունների տոկոսներից նա 13 միլիոն 835 հազար դրամի չափով եկամուտ է ստացել: Սարգսյանը աշխատավարձ է ստացել ոչ թե մեկ, այլ երկու տեղից: Նախագահի պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը կազմել է 11 միլիոն 769 հազար դրամ: Նախագահի՝ երկրորդ աշխատանքից ստացած աշխատավարձը կազմել է 3 միլիոն 245 հազար դրամ: Սարգսյանի դրամական միջոցները 2015-ին 2014-ի համեմատ աճել են ավելի կրկնակի՝ 6,1 միլիոն դրամից հասնելով 14,7 միլիոն դրամի: 
Առաջին տիկինը, չնայած փոխառություններ չի հայտարարագրել, այդուամենայնիվ, եկամուտների մեջ նշել է 12,1 միլիոն դրամի չափով՝ փոխառությունների տոկոսներից ստացված եկամուտ: Նախորդ տարեվերջին, տարեսկզբի համեմատ, Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները 12,3 միլիոն դրամից հասել են մինչեւ 15,2 միլիոն դրամի: