Բավ է պառակտվել
31-05-2021 11:27

Միջազգային դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին չի լուծում խնդիրը․ Մարուքյան

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը վերաբերում է լարվածության թուլացմանը, բայց ոչ խնդրի լուծմանը, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

«Հարցը լուծումը կարող է լինել այն ժամանակ, երբ վերջնական որոշվի, ում սահմանը որտեղ է, որ հատվածն ում է պատկանում, և երկու կողմերը ճանաչեն դա»,- ասել է նա։

Մարուքյանը նշել է, որ դիտորդները կտեղակայվեն, որպեսզի կողմերը չկրակեն, գերիներ չվերցնեն, չսպանեն։ Նա շեշտել է, որ արդեն անցել է 4-5 օր, իսկ միջազգային դիտորդներ տեղակայելու պատրաստակամության վերաբերյալ դեռ ոչ մի արձագանք չկա։