Բավ է պառակտվել
20-03-2019 17:21

Ադրբեջանի կողմից ռազմական բազաների տեղակայումը չի նպաստում խաղաղությանը տարածաշրջանում․Հայաստանի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը հանդիսանում է ԵԱՀԿ շրջանակներում միջազգային պարտավորությունների խախտում և չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, չորեքշաբթի ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ըստ նրա, այս կապակցությամբ հայկական կողմը ԵԱՀԿ մակարդակով հարցը է բարձրացրել և Ադրբեջանից բացատրություններ պահանջել։

“Երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը չի նպաստում նաև Ադրբեջանի նոր զորամասի տեղակայումը սահմանամերձ գոտում և գնդակոծման համար ականանետերի կիրառումը։ Այս հարցում Հայաստանը և Արցախը վճռական են տրամադրված, նրանք ունեն պատասխան հարված տալու հնարավորությունը”,- ասել է Նաղդալյանը։