Բավ է պառակտվել
01-02-2019 15:43

“Հայ-գերմանական համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է”․Փաշինյան

Հայ-գերմանական համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ ասել է Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշնյանը Բունդեսթաում իր ելույթի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը։

Փաշինյանը նշել է երկու երկրների օրակարգում միջխորհրդարանական հարաբերությունների առանձնահատուկ դերը:
Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին, վարչապետը նշել է, որ հեղափոխությունը հաստատել է ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու համընդհանուր ճանաչված ազատությունների երաշխավորմանը:
“Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը հաստատվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Մենք ամեն ինչ կանեք ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար”, - ասել է Փաշինյանը: