Բավ է պառակտվել
25-04-2014 11:13

ՌԴ-ն 4-5 մլրդ դոլար կներդնի ԱՊՀ երկրներում զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով

Ռուսաստանը մտադիր է կարգուկանոնի միջազգային զարգացմանն աջակցելու ծրագրում 4-5 մլրդ դոլար ներդնել: Այս մասին հայտնել է ՛՛Ռոսսոտրուդնիչեստվո՛՛-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:

Ըստ նրա, Ռուսաստանի կողմից միջազգային աջակցության այս ծրագիրը նախատեսված է ՛՛Միջազգային զարգացման աջակցության ՌԴ պետական քաղաքականության հայեցակարգով՛՛: Ընդ որում, միջազգային աջակցությունը կտրամադրվի առաջին հերթին ԱՊՀ երկրներին:

Հաղորդվում է, որ գումարները կուղղվեն տարբեր խնդիրների լուծմանը, այդ թվում աղքատության, ՛՛ճգնաժամային իրավիճակների հետեւանքների՛՛, տրանսսահմանային խնդիրների եւ ՌԴ ազգային շահերի իրացմանը: Պաշտոնյան վստահ է, որ դա կամրապնդի այդ երկրներում Ռուսաստանի ՛՛դրական կերպարը՛՛:
Միաժամանակ, ծրագրի վրա կարող է ծախսվել 4-5 մլրդ դոլար, սակայն ծրագրի բյուջեում կոնկրետ թվեր դեռ չկան: