Բավ է պառակտվել
16-12-2020 19:57

ՌԴ ՊՆ-ն հերքել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին Փաշինյանի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Լեռնային Ղարաբաղում կողմերից մեկի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների ենթադրյալ շրջափակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն առաջադրանքներն իրականացնում են կանոնավոր ռեժիմով՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու ընթացքում», – նշել են նախարարությունից:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ Հին Թաղերում և Խծաբերդում նաև ռուս խաղաղապահներ են շրջափակման մեջ։

«Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք», – ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը և Արցախում իրավիճակը
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ
Նիկոլ Փաշինյանի ուղերձը հայերին (03.10.2020)
Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը միմյանց չբարևեցին
Կորոնավիրուսը մեզ համար կարող է նոր հեռանկարներ բացել միջազգային շուկայում (Հարցազրույց)