Բավ է պառակտվել
13-09-2014 10:51

ՌԴ-ն ԵՄ պատժամիջոցներին համարժեք պատասխան կտա

ՌԴ-ն ԵՄ-ի պատժամիջոցներինհամարժեք պատասխան կատ, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կարձագանքենք հանգիստ, համարժեք՝ առաջին հերթին ելնելով մեր շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից», — ասել է Լավրովը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա՝ ԵՄ-ն, նոր պատժամիջոցներ կիրառելով ՌԴ-ի եւ ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների դեմ, խափանում է Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Մենք ելնում ենք նրանից, որ այդպիսի որոշումներ կայացնելն այն պահին, երբ խաղաղ գործընթացը կայունություն է ձեռք բերում, նշանակում է ընտրել խաղաղ գործընթացը խաթարելու ուղին», — ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: