Բավ է պառակտվել
30-06-2020 11:59

Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 80 կողմ ձայներով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։

Նշենք, որ քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված սահմանադրական փոփոխությունները բավարար են եղել ՍԴ հարցը լուծելու համար։

Հարցը զեկուցող «Իմ  քայլ»-ի  պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։

 Խորհրդարանը նաև   առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։

Ըստ նախագծի, պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորի, մասնավորապես` Հրանտ Արայի Նազարյանի, Ֆելիքս Պապինի Թոխյանի և Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կկատարվեն։

Դատավորներին կնշանակվի կենսաթոշակ, որը նախատեսված է ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով (12 տարի պաշտոնավարում)։

ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջարդումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

 

 

Արմինե Գևորգյան