Բավ է պառակտվել
21-02-2023 21:39

Հայաստանում առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում այսպես կոչված ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու Բրյուսելի որոշումն ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցում։

«Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջեւ այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 20-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը երկամյա մանդատ ունի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։

Ավելի վաղ, 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը, Հայաստանում աշխատել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMCAP): Այն բաղկացած էր 40 քաղաքացիական մասնագետներից, որոնք մշտադիտարկում էին իրականացրել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ վերլուծության և զեկույցներ կազմելու նպատակով։