Բավ է պառակտվել
26-11-2016 15:32

Հայտնի է ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմը. ընտրվել են նաև Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում տեղի ունեցած գործադիր մարմնի ընտրությունների արդյունքներով բաց քվեարկությամբ Գործադիր մարմնի կազմում ընդգրկվեց 21 անդամ:

Սերժ Սարգսյան

Հովիկ Աբրահամյան

Արմեն Աշոտյան

Կարեն Ավագյան

Վահրամ Բաղդասարյան

Գագիկ Բեգլարյան

Ռուբեն Թադեւոսյան

Մուշեղ Լալայան

Կարեն Կարապետյան Վիլհելմի

Կարեն Կարապետյան Սարգսի

Հրանուշ հակոբյան

Դավիթ Հարությունյան

Արփինե Հովհաննիսյան

Տարոն Մարգարյան

Գագիկ Մինասյան

Հերմինե Նաղդալյան

Սամվել Նիկոյան

Էդուարդ Շարմազանով

Գալուստ Սահակյան

Սամվել Ֆարմանյան

Վիգեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը նշեց, որ որոշակի փոփոխություններ կան նախորդ ԳՄ-ի համեմատ. «Մենք լուծում ենք ԳՄ-ի թարմացման խնդիր, ձեռնամուխ ենք լինում լուծելու կանանց մասնակցության ավելացման հարցին, երիտասարդների ընդգրկմանը ԳՄ-ում:

Առաջիկա օրերին կկայանա նորընտիր ԳՄ նիստը, որտեղ կձեւավորվի ՀՀ խորհրդի կազմը: Դրանից հետո կգումարվի խորհրդի անդրանիկ նիստը՝ ՀՀԿ նախագահի տեղակալներ ընտրելու, հանձնաժողովներ ձեւավորելու, ոլորտային ստորաբաժանումներ հաստատելու համար»:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ ներկայիս կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը եւ Դերենիկ Դումանյանը:

Հատկանշական է, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց քվեարկությունը բաց անցկացնել, եւ ոչ ոք դրան չառարկեց, ՀՀԿ նախագահը նկաեց. «Իհարկե, համաձայն եք, ինչի՞ պիտի ուզենաք 4 ժամ ավել մնաք»: