Բավ է պառակտվել
07-11-2018 12:54

Հանրապետականները մեծամասնություն են ստացել ԱՄՆ Սենատում

Ամերիկյան Կոնգրեսի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը, ստանալով 100 տեղից անհրաժեշտ 51-ը՝ մեծամասնություն է ապահովել Սենատում։

Մոսկվայի ժամանակով 08։00-ի դրությամբ դեմոկրատները բավարարվում են 41 տեղով։ Մեկ տեղ տրվում է անկախ թոկնածուի։

Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատի ընտրություններում առաջ են անցել դեմոկրատները․Մոսկվայի ժամանակով 08։00-ի դրությամբ նրանք արդեն ապահովել են 171 տեղ հանրապետականների 166 տեղի դիմաց։ Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն ունենալու համար կուսակցություններից մեկը պետք է ունենա 435 տեղից 218-ը։