Բավ է պառակտվել
03-10-2018 12:40

Հեղափոխություն 2.0 կամ ձախողում․ ինչի՞ կհանգեցնի Փաշինյանի հրաժարականը։ Հեղինակային հոդված

Հոկտեմբերի 2-ին Երևանում կրկին հեղափոխական տրամադրություններ են ծագել, որի պատճառն Ազգային ժողովի կողմից օրենսդիր մարմնի լուծարումը խափանող խնդրահարույց օրինագծի ընդունումն է։ Անմիջապես այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ժամը 19։30-ին խորհրդարանի արտահերթ նիստ է գումարել և կոչ է արել քաղաքացիներին հավաքվել ԱԺ շենքի մոտ՝ տասնյակ հազարավոր մարդ է եկել Բաղրամյանի պողոտա։ Նա օրինագծի ընդունումն անվանել է “դավադրություն Հայաստանի գերագույն խշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի դեմ”․․․ Չնայած քաղաքացիների բողոքին՝ 67 պատգամավոր կողմ է քվեարկել խորհրդարանի կանոնակարգի օրենքում փոփոխությունների մասին օրինագծին, ըստ որի խորհրդարանի նիստերի աշխատանքը որևէ պատճառով խոչընդոտվելու դեպքում այն կարող է համարվել ոչ թե չկայացած, այլ ընդհատված և շարունակվել ավելի ուշ։  Շուտով, շրջափակման մեջ հայտնված խորհրդարանի շենքի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ Փաշինյանը տեղեկացրել է, որ պնդելու է նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին (նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15-ը) արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա։ Վարչապետը հայտնել է, որ հրաժարական է տալու, և Ազգային ժողովի կողմից երկու անգամ կառավարության ղեկավար չընտրելու դեպքում խորհրդարանը լուծարվելու է։
ԱԺ կանոնակարգում խնդրահարույց փոփոխություններին կողմ են քվեարկել “Ծառուկյան” (“Բարգավաճ Հայաստան”) և ՀՅԴաշնակցություն խմբակցությունների պատգամավորները, ովքեր ավելի վաղ սատարել էին Փաշինյանին և նախարարական պորտֆելներ ստացել նոր կառավարությունում։ Այս կապակցությամբ, վարչապետն անմիջապես հանրահավաքի ժամանակ ստորագրել է այդ կուսակցությունների անդամ նախարարներին աշխատանքից ազատելու հրամանագրերը։ Կառավարության կազմում ԲՀԿ-ն ներկայացնում էին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարար Արթուր Գրիգորյանը, ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։ ՀՅԴ-ն ներկայացնում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ու գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ “Այսօր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից հապշտապ ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը հակահեղափոխոթւյուն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը”, ասել է Փաշինյանը։

Ավելի ուշ վարչապետը մտել է Ազգային ժողովի շենք և բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ։ Վարչապետի նպատակն է երաշխիքներ ստանալ առ այն, որ իր հրաժարականից հետո խորհրդարանը չի ընտրի կառավարության նոր ղեկավար։ Նա առաջարկել է խմբակցություններին համապատասխան պարտավորություններ ամրագրող փաստաթուղթ ստորագրել, սակայն Փաշինյանին հաջողվել է ստանալ միայն բանավոր հավաստիացումներ։ Ավելի ուշ, ցուցարարների մոտ դուրս գալով կառավարության ղեկավարը հայտնել է, որ արտահերթ ընտրությունները խոչընդոտող քաղաքական ուժերը պատերազմ կհայտարարեն սեփական ժողովրդին։ “Հայաստանի ժողովուրդը ցույց է տվել, որ արտահերթ ընտրությունների անցկացումը համզգային պահանջ է”,- ընդգծել է նա։ Միաժամանակ Փաշինյանն ասել է, որ կարող է հրաժարական տալ մինրև Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը և շարունակել կատարել վարչապետի պարտականությունները։ Մինչդեռ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ պատգամավորների հետ Փաշինյանի հանդիպման արդյունքում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հրաժարական տալու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի որոշումը նախապես մշակված սցենար է և կապ չունի օրինագծի ընդունման հետ։ “Ստացել եմ տպավորություն, որ օրինագծի երեկվա ընդունումը պարզապես պատրվակ էր՝ արագացնելու սեփական ծրագիրը կյանքի կոչելու ցանկությունը”,-ասել է նա։ Աշոտյանի խոսքերով՝ Փաշինյանը ցանկանում է օր առաջ խորհրդարանում ունենալ մեծամասնություն՝ կապիտալիզացնելու սեփական վարկանիշը։ Պատգամավորը նշել է, որ նախօրեին ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Փաշինյանն այնտեղ է եկել սեփական դիրքորոշումը հայտնելու նպատակով։ Նա հայտարարել է, որ ՀՀԿ-ն առաջակել է մայիսին անցկացնել ընտորւթյունները, և այս դեքպում կքննարկի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածուին առաջադրելու հարցը։

Խորհրդարանի փոխխոսնակ, “Ծառուկյան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր նույնպես հայտնել է լրագրոցներին, որ նախօրեին ձեռք չի բերվել պայմանավորվաոխթյուն այն մասին,, որ քաղաքական ուժն իր թեկանուծուին չի առաջադրի։ Նրա խոսքերով, միգուցե ԲՀԿ առանձին անդամներ արտահայտել են որոշ մտքեր այս կապակցությամբ, սակայն կուսակցությունը դեռևս չունի պաշտոնական դիրքորոշում։ “Պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել պաշտոնական քննարկումների արդյունքում։ Հարկավոր է քննարկել այս հարցը կուսակցության ներսում։ Մենք պայմանավորվել ենք շարունակել քննարկումները”։ Մելքումյանը նշել է, որ ավելի վաղ՝ կառավարության ծրագիրը քննարկելիս, պայմանավորվածություն կար, որ ընտրությունները կկայան մեկ տարի անց, 2019թ․ մայիս-հունիս ամիսներին, որպեսզի կուսակցությունները նախապատրաստվեն և հավասար հնարավորություններ ունենան։ Բացի այդ, ինչպես հիշեցրել է պատգամավորը, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար որոշակի քաղաքական կոնսենսունս է հարկավոր։

Մինչդեռ, “Ժամանակ” օրաթերթի համաձյն՝ ԲՀԿ-ն այսօր լուծարման եզրին է, քանի որ դրա շատ անդամներ նախատեսում են շուտով հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, “որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը”: Հոկտեմբերի 21-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ԲՀԿ թեկնածուները կամ նրա աջակցությունից օգտվող անձիք մոտակա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն, հասկանալով, որ հաղթանակի շանսեր չունեն, գրում է օրաթերթը։

Ինչպես տեղեկացրել է “Ելք” դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին արագ գնալու համար Փաշինյանը պատրաստ է խորհրդարան բերել նոր ընտրական օրենսգիրք, որի նախագիծն արդեն մշակված է։ Եթե հոկտեմբերին չհաջողվի ընդունել նոր ընտրական օրենսգիրքն, ապա ստիպված կլինեն հին օրենսգրքով գնալ ընտրությունների։

Այս օրերին շատ քաղաքագետներ են խոսել այն մասին, որ հրաժարական տալով Փաշինյանը մեծ ռիսկի է դիմում։ “Մոդուս Վիվենդի” վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը նախկինում համոզմունք էր հայտնել այդ քայլի սխալականության մասին։ «Փաշինյանը շատ վտանգավոր քայեր է ուզում ձեռնարկել։ Եթե նա հույս ունի, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն առաջադրի վարչապետի նոր թեկնածու՝ շատ սխալվում է: Սա ինքնախաբեություն է: Նրանք միանշանակ խաբելու են, և ժողովուրդը ոչինչ չի կարողանալու անել։ Փաշինյանը չպետք է հրաժարական տա: Կա այլ ճանապարհ՝ հանրաքվե անցկացնել և լուծել խորհրդարանը: Նման քայլով նա վտանգում է ոչ միայն իրեն, այլև ողջ երկիրը », - նշել է նա:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը համարում է, որ Փաշինյանի հրաժարականը, ով իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա՝ կարող է Հայաստանի ապագան ու ներկան արժենալ։ “Իշխանություններում hարբած են ժողովրդով։ Որքան ավելի շատ աջակցություն են նրանք տեսնում, այնքան ավելի շատ են հույս դնում ժողովրդի վրա։ Վարչապետին չենք ընտրել, որ երբ ուզենա` հրաժարական տա, և դրա արդյունքում հեղափոխությունը կործանվի: Սևերի ճամբարում հրաշալի հաշվարկել են ժողովրդի գործոնը և դրա դեմ հակաթույն ու լավ մշակված պլան ունեն: Ոչ լեգիտիմ սահմանադրության պաշտամունքն այս իշխանությանը գիլյոտինի կհասցնի: Բայց իշխանության հետ և նրա պատճառով էշաֆոտ կբարձրանա և ժողովուրդը: Որովհետև իշխանությունն արբած է ժողովրդով, իսկ ժողովուրդը` սեփական իշխանությամբ: Արդյունքում իրականությունը` զինված կացինով` երկուսին էլ գլխատելու է: Վարչապետի հրաժարականը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է հեղափոխության տապալմանը”,- գրել է փորձագետն իր ֆեյսբուքյան էջում։

Երկրւմ ստեղծված իրավիճակի մասին այսօր արտահայտվել է նախագահ Արմեն Սարգսյանը, ով ներկայումս Նյու Յորքում է՝ աշխատանքային այցով: Նա հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
“Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով”,-ասվում է հաղորդագրության մեջ։