Բավ է պառակտվել
06-08-2020 20:53

Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն

 

Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակաշրջանի պարետ Տիգրան Ավինյանը չորեքշաբթի պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կերկարաձգվի ևս մեկ ամսով։

“Չնայած այն բանին, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին, միեւնույն ժամանակ կարող են վերանայվել մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես, կվերանայվեն երկիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի սահմանափակումները, արտադրանքի արտահանումը եւ հասարակական միջոցառումներ ու հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը”,- ասել է նա:

Այնուամենայնիվ, նշել է պարետը, այս ամբողջ փաթեթը կախված կլինի համաճարակային իրավիճակից, ինչպես նաև այն բանից, թե կպահպանվեն արդյո՞ք հիվանդության դեմ պայքարի դրական դինամիկան և պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները:

“Սա մեզ թույլ կտա վերանայել բոլոր սահմանափակումները, որոնք առկա են արտակարգ դրության պայմաններում՝ համաձայն կառավարության որոշման նախագծի, և ըստ դրա՝ օգոստոսի 12-ին հնարավոր կլինի էականորեն նվազեցնել որոշ ոլորտներում սահմանափակումների քանակն”, - ասել է Ավինյանը:

Միաժամանակ, փոխվարչապետը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, սա կլինի ԱԴ ռեժիմի վերջին երկարաձգումն, ինչից հետո Ազգային ժողովը կքննարկի արտակարգ իրավիճակների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:

Ավինյանն ասել է, որ օգոստոսի 12-ին կհայտարարվի այն սահմանափակումների մասին, որոնք կվերանայվեն:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ մարտի 16-ին Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։, որը չորս անգամ երկարաձգվել է մեկական ամսով։ Այսպիսով, կառավարության հուլիսի 13-ի որոշմամբ՝ Հայաստանում ԱԴ ռեժիմն ուժի մեջ է մինչև օգոստոսի 12-ը, ժամը 17։00-ն։
Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։

Օգոստոսի 5-ի առավոտյան դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսների 39586 հաստատված դեպք: COVID-19- ից մահացել է
770 մարդ, 30.850 հիվանդ ապաքինվել է: