Բա՛վ է պառակտվել
13-05-2020 14:04

Արտակարգ դրության ժամկետը կերկարացվի. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա։ Այսօր նա Երևանի փողոցներում շրջելուց հետո Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ քաղաքացիների հետ շփումների արդյունքում պարզել է, որ մարդկանց մոտ կան տարբեր մոտեցումներ։
Ոմանք պնդում են, որ կորոնավիրուս չկա, այն սարքած է, և համավարակին վերաբերվում են իմիջիայլոց։ Ոմանք ցանկանում են, որ հանրային տրանսպորտը վերսկսի աշխատանքը, ոմանք էլ խնդրում են, որ առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանք մտցվի։
«Մենք, ցավոք, այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի։ Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ մարդիկ ոչ թե տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները։ Եվ դրա համար մենք պետք է վարչական լծակներ օգտագործենք»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով` արտակարգ դրությունն անհրաժեշտ է, որ եթե կոնկրետ բնակավայր փակելու կարիք լինի, կարողանան դա անել։
Առանց արտակարգ դրության` կառավարությունը որևէ բնակավայր փակելու իրավունք չունի։
Վարչապետը նշեց նաև, որ քննարկվում է պարտադիր դիմակ կրելու հարցը։ Փաշինյանի խոսքով` հիմա է այդ հարցը սկսվել քննարկվել, քանի որ Հայաստանում դիմակների արտադրություն է սկսվել։ «Եթե պարզվի, որ պետք է դիմակ կրելը փակ տարածքներում պարտադիր լինի, ուրեմն պետք է պարտադիր լինի։ Բայց չենք կարող կիսակյանքով ապրել, պետք է լիարժեք կյանքով ապրել, ինչը չի նշանակում անկաշկանդ վարակվել ու վարակել»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հույս հայտնեց,որ դիմակների գները կնվազեն։
Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց սոցիալական հեռավորության, ձեռքերով դեմքին չդիպչելու և կասկածելի ստերիլությամբ սպասքից չօգտվելու մասին։
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

 

 

Արմինե Գևորգյան

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը (Տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետի երկարացումը հետապնդում է քաղաքական նպատակներ. Մարուքյան
ՀՀ –ում արտակարգ դրության առաջին օրը.
ՀՀ–ում Արտակարգ դրությունը երկարաձգվեց 30 օրով
Հայաստանն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով