Բավ է պառակտվել
17-11-2016 15:21

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 1000 դրամ պարտադիր վճարի նախագծին

Ազգային ժողովն այսօր 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ առաջին ընթեցմամբ ընդունեց զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000–ական դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը։

Մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունը՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ չի մասնակցի քվեարկությանը:

Ըստ նրա, զոհված և վիրավորված զինծառայողների հարցը պետք է լուծել, բայց ոչ նման կերպ: «Ափսոսս գալիս է, որ նման ձևով օրինագիծ է ներկայացվում, ինչը երկու կետրով հակասահմանադրական է: Վերջապես եկեք կուլտուրա ունենանք, բանի տեղ դնենք մարդկանց: Ցավում եմ, որ կուլտուրա չկա մեծամասնության մոտ, չեմ մասնակցելու քվերակությանը»,-ասաց նա: