Բավ է պառակտվել
10-10-2022 20:04

Ղրիմի կամրջի ԱՊ-ի հետ կապված կառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները (տեսանյութ)

Մարատ Խուսնուլլինը զեկուցել է Ղրիմի կամրջի վթարի հետ կապված կառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին։

Հիմնականը.

Վերականգնվել են կամրջի պատնեշներն ու լուսավորությունը, կատարվել են ժամանակավոր գծանշումներ։

Ավտոմոբիլային երթևեկությունը երկու ուղղություններով վերականգնվել է։

Ներգրավվել են ՆԳՆ և ԱԴԾ-ի լրացուցիչ ուժեր՝ կրճտելու ավտոմեքենաների ստուգման ժամանակը։

Մեկ գոտիով վերականգնվել է ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար գնացքների երկաթուղային երթեւեկությունը։

Բեռնատարները և ավտոբուսները տեղափոխվում են լաստանավով։

Արտակարգ պատահարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է մոտ 150 մարդ։ Մինչև շաբաթվա վերջ կսկսվի անհրաժեշտ շինանյութի առաքումը 3 մարզից։

Ջրասուզակները հետազոտություն են իրականացրել։. Կամրջի հենարանների վնասների վերականգնման նախնական ժամկետն այս շաբաթվա վերջն է։ 3 օր հետո պատրաստ կլինի վնասված կառույցների ապամոնտաժման ժամանակացույցը։

«Ղրիմի կամուրջը կարևոր նշանակություն ունի երկրի այլ շրջանների հետ թերակղզու կապն ապահովելու համար։ Պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել դրա աշխատանքն»,- ընդգծել է Միխայիլ Միշուստինը։