Բավ է պառակտվել
20-11-2015 13:48

Մոսկվան և Թբիլիսին անդրսահմանային հաղորդակցության կարգավորման հույս ունեն

Ռուսաստանը և Վրաստանը հույս ունեն կարգավորել անդրսահմանային հաղորդակցությունը և արձանագրում են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննշան նվազում, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: 
Նախարարության հաղորդագրությունը ներկայացվել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպման հիման վրա, որը կայացել է Պրահայում: 
«Արձանագրվել է, որ, չնայած անբարենպաստ մակրոտնտեսական կոնյունկտուրային, փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների նվազումը եղել է աննշան: Այս առումով դրական դեր է ունեցել Վրաստանի գործնական տրամադրվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման համաձայնագրի մասին ստորագրումից հետո ռուսական պաշտպանիչ միջոցների չկիրառումը»,- նշվում է հաղորդագրությունում։ 
Կողմերը հույս են հայտնել, որ անդրսահմանային հաղորդակցությունը կհաջողվի կարգավորել։