Բավ է պառակտվել
20-04-2022 22:04

Ռուսաստանն ու Թուրքիան հաստատակամ են Անդրկովկասում կայունացման և «3 + 3» ձևաչափին աջակցելու հարցում

Չորեքշաբթի օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նախարարները վերահաստատել են Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը, այդ թվում՝ «3 + 3» ձեւաչափի ակտիվացմանն աջակցելու իրենց մտադրությունը։

3+3 տարածաշրջանային հարթակի մասին

Ղարաբաղի շուրջ համագործակցության և Անդրկովկասում 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի նախաձեռնողները Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն էին։ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել այս նախաձեռնությանը, սակայն Բաքվին և Երևանին առաջարկել է խաղաղության պահպանման բանակցությունների սեփական ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Կրկին նշվել էր, որ Վրաստանի համար հարթակին միանալու «դռները բաց են»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «3 + 3» ձևաչափով առաջին հանդիպումից տպավորությունները որակեց դրական՝ մատնանշելով որոշ ռիսկեր։ Նա նշեց, որ Հայաստանը կարող է հրաժարվել մասնակցել այս տարածաշրջանային հարթակի աշխատանքներին, եթե դա չպատասխանի հանրապետության շահերին։