Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Անտարկտիդայից տարհանել են ռադիոակտիվ տարրեր պարունակող սարքերը, որոնք կարող էին օգտակար լինել կեղտոտ ռումբ ստեղծելու համար,և չէին պաշտպանվում համապատասխան կերպով: Այս մասին պատմել է Ռուսաստանի Անտարկտիկայի արշավախմբի ղեկավար Վալերի Լուկինը: «Ռուս-ամերիկյան Անտարկտիկայի համատեղ ծրագրի շրջանակներում հեռացվել չորս ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորներ և չորս Իոնացնող ճառագայթման աղբյուրներ, որը մտնում էին տարբեր սարքավորումների մեջ», - ասել է նա: Լուկինի խոսքերով սարքավորումները կարող էին ընկնել ահաբեկիչների ձեռքը: Դրանց տարհանումը դարձել է ամենաբարդ ՌԱԱ 60-րդ միջոցառումը: Ռադիոակտիվ տարրերը գտնվում էին հեշտ հասանելի տեղերում: Դրանց մեծ մասը հավաքվել էին Սովետական անտարկտիկական էքսպեդիցիայի ժամանակ: Դրանց տարհանումը կազմակերպվել էր ՌԱԱ «Академик Федоров» հետազոտական նավով, ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով: Էլեմենտների ուտիլիզացիան իրականացվելու է Ռուսաստանի «Ռոսատոմ» մասնագիտացված ձեռնարկությունների կենտրոններում: Ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրագեներատորները հայտնվել է Անտարկտիդայում 1960-ականներին: Նրանք օգտագործվում էին խորհրդային սեզոնադաշտային կենտրոնների կողմից, որպես էլեկտրասնուցման աղբյուրներ, օդերևութաբանական եւ մագնիսական տատանումների կայարաններում Երկրի մագնիսական դաշտը ավտոմատ ռեժիմում դիտարկելու նպատակով:
Բավ է պառակտվել