Բավ է պառակտվել
20-07-2020 17:31

ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ. Պեսկով


Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ, և այս հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա բնականոն հուն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով իրավիճակը, որ ստեղծվել է մոսկովյան առևտրի ոլորտում:

Նա նշել է, որ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն, ռուսաստանյան հասարակության հարգելի ներկայացուցիչներ են, սակայն ակնհայտ է, որ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին չի կարող նրանց անտարբեր թողնել: