Բավ է պառակտվել
27-02-2015 11:38

ՌԴ չի փոփոխի իր դիրքորոշումը Արևմուտքի հետ փոխգործակցության հարցում

Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ փոխգործակցությունից, սակայն չի վերանայի իր կողմից ընտրած ուղղությունը դրսից գործադրվող ճնշման պատճառով, հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Չի կարելի չտեսնել, որ կոլեկտիվ ջանքերը գործադրելու գործում համընդհանուր մարտահրավերների համարժեք պատասխանները փնտրելու հարցում հանդես է գալիս մեր գործընկերների չափազանց հակասական դիրքորոշումը: Մի կողմից նրանք փորձում են մեկուսացնել Ռուսաստանը, պատժել մեզ անկախ արտաքին քաղաքականության, հայրենակիցների պաշտպանության համար, որը ընդհանրապես պարտավոր է անել ցանկացած իրեն հարգող պետություն: Մյուս կողմից մեզ հետ համագործակցելու հետաքրքրություն է դրսևորվում միջազգային օրակարգում մի շարք հարցերում՝ իրանի միջուկային ծրագրի, արաբաիսրայելական կարգավորման, միջազգային ահաբեկչության հետ պայքարի շուրջ, հիանալի հասկանալով, որ առանց Մոսկվայի ակտիվ մասնակցության անհնար է հասնել ժաանակակից խնդիրների լուծմանը», - հայտարարեց Լավրովը ուրբաթ օրը Դիվանագիտական ակադեմիայում իր ելույթի ժամանակ: Նախարարը ընդգծեց, թե իրենք, իհարկե, չեն հրաժարվում փոխգործակցությունից և բազմիցս հայտարարել են այն մասին, որ ինքնամեկուսացման հասնելը և դիմակայելը իրենց ընտրությունը չէ: «Միևնույն ժամանակ արտաքին ճնշումը չի բերի մեր սկզբունքային ուղղության վերանայմանը, որը մենք ճիշտ են համարում», - ընդգծեց նա: