Բավ է պառակտվել
01-09-2021 13:12

ՌԴ-ն Հայաստանի և ևս երկու երկրի հետ քննարկում է միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման հնարավորությունը

Ռուսաստանի և Տաջիկստանի միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագիրը վավերացման ընթացքում է, նմանատիպ նախագծեր են քննարկվում Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ: Այս մասին երեքշաբթի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ համակարգող կոմիտեի հանդիպումից հետո հայտարարել է համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության միավորված ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թվականի ապրիլի 27 -ին, վավերացման փուլում է», - ասաց նա:

Գրեխովը նաև նշել է, որ «ներկայումս ներքին համակարգման ընթացակարգ է անցնում Ռուսաստանի և Ղրղզստանի միավորված ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը»: Այս աշխատանքների ավարտից հետո համաձայնագրի նախագիծը ստորագրման կներկայացվի երկու երկրների պաշտպանության նախարարներին: Նաև, ըստ գեներալ-գնդապետի, «շարունակվում են աշխատանքները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ու Ղազախստանի Հանրապետության միջև պայմանագրերի գործնական իրականացման ուղղությամբ»:

Այժմ ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի մեջ ներառված են ավիացիոն 19 զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 զորամաս, ռադիոտեխնիկական զորքերի 15 զորամաս, ՀՕՊ 9 բրիգադ և ՌԷՊ 3 զորամաս:

Այդ ուժերի և միջոցների կառավարումն իրականացնում են ազգային հրամանատարությունները, իսկ համատեղ գործողությունների համակարգումը՝ ՀՕՊ համակարգող կոմիտեի նախագահը: