Բավ է պառակտվել
21-03-2015 14:39

Ռուսաստանը Հաղթանակի օրվա կապակցությամբ 68 երկրի առաջնորդ է հրավիրել

Ռուսաստանը Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 68 երկրի առաջնորդ է հրավիրել: Հրավիրվել են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ: Հրավիրվածներից շուրջ 30-ը արդեն իսկ դրական պատասխան են ուղարկել: Այդ մասին հարցազրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այդ թեման վերջերս քննարկվել է «Պոբեդա» կազմկոմիտեի նիստի ժամանակ, որն անցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ղեկավարությամբ: Մենք հրավիրել ենք 68 երկրի և կառավարությունների ղեկավարների, մի քանի միջջազգային կազմակերպություն, որոնց թվում են ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն , ԵՄ: Մենք արդեն շուրջ 30 դրական պատասխան ենք ստացել՝ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր մեր գործընկերներից, Վյետնամից, Մոնղոլիայից, մի շարք եվրոպական երկրներից, բալկանյան պետություններից՝ Սերբիայից, Մնտենեգրոյից, Մակեդոնիայից, ինչպես նաև Սլովակիայից, Հունաստանից, Կիպրոսից», - նշեց ԱԳՆ ղեկավարը: Լավրովի խոսքով՝ նախորդ տարի Նորվեգիայի ղեկավարության հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ նշվել է, որ նրանք նախատեսում են ներկա գտնվել Մոսկվաում մայիսի 9-ին Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի ղեկավարները նույնպես հաստատել են իրենց մասնակցությունը», - հավելեց նախարարը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ միջոցառումները կանցնեն չափազանց բարձր մակարդակով: