Բավ է պառակտվել
21-02-2015 12:52

ՌԴ-ն վավերացրել է ՀՀ քաղաքացիների գրանցման մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, համաձայն որի երկու երկրների քաղաքացիները իրավունք են ստանում գտնվել Հայաստանում կամ Ռուսաստանում 30 օրվա ընթացքում առանց գրանցման: Ներկայումս համապատասխան մոտեցում է գործածվում նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ կնքված համաձայնագրերի, ԵՏՄ տարածքում ազատ տեղաշարժի իրավունք են ստացել օտար երկրում գտնվելու կարգի համաձայն: Ինչպես նշված է համաձայնագրում, այն կնքվել է 2014 թվականի հուլիսի 11-ին Սոչիում և նախատեսում է ՌԴ քաղաքացիներին Հայաստանի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանի տարածքում համապատասխան մարմիններում ըստ բնակության վայրի ժամանակավորապես գրանցումից ազատելու իրավունք ստանալը: Գրանցումը կարելի է կատարել 30 օրվա ընթացքում: