Բավ է պառակտվել
29-09-2015 12:42

Ռուսաստանը փակում է Ուկրաինայի համար օդային տարածքը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը՝ Росавиация-ին, հրահանգել է Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25-ից ՌԴ օդային տարածքի օգտագործումը դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: 
«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հրահանգել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ուղղություններով թռիչքներ կատարող կամ նախատեսող Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցումներ ուղարկել հոկտեմբերի 25-ից Ռուսաստանի օդային տարածքն օգտագործելու դադարեցման մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունում։ 
Նշվում է, որ այդ արգելքը պատասխանն է Ուկրաինայի կայացրած որոշման։ Սեպտեմբերի 25-ին Ուկրաինան հայտարարել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելք սահմանելու մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 25-ից, Ուկրաինան այդ մասին տեղեկացրել է ռուսական ավիափոխադրողներին։