Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգը միշտ կա, բայց ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը չեն համակերպվի Հայաստանի նման ինքնիշխան պետության վրա հարձակման հետ: Այս մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, միջազգային քաղաքական խորհրդատվական «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Հայաստանը գոյության իրավունք ունի, այն, որ Եվրոպան շահեր ունի Ադրբեջանից ստացվող գազի հետ կապված, չի նշանակում, որ մենք աչք ենք փակելու հումանիտար ճգնաժամի կամ Հայաստանի դեմ ագրեսիայի վրա»,- ասել է Ռասմուսենը։
Նա խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ԵՄ-ից ակնկալել ռազմական օգնություն և անվտանգության ոլորտում համագործակցություն՝ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը կանխելու համար։
«Նախ, հույս ունեմ տեսնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավում կամ կարգավորում: Ինձ չի թվում, որ Թուրքիայի շահերից բխում է փակ պահել սահմանը կամ լարված հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ: Երկրորդ՝ մենք պետք է վերականգնենք հարաբերությունները. ռազմական հավասարակշռությունը։ Քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ ռազմական տեսանկյունից ավելի ուժեղ է, Հայաստանի դեմ նոր ագրեսիայի վտանգ միշտ կլինի։Ես երեկ (Հայաստանի. խմբ.) արտաքին գործերի և պաշտպանության նախարարների և վարչապետի քննարկել եմ, թե ինչպես կարող ենք հնարավորի սահմաններում ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում։ Չեմ կարող մանրամասնել զենքի հետ կապված հարցերը, բայց կարծում եմ, որ կա հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն»,- ասել է Ռասմուսենը։
Նրա խոսքով, կան ԵՄ այլ ֆորմատներ, որոնք կարող են հարթակ դառնալ Հայաստանին աջակցելու համար։