Բավ է պառակտվել
21-04-2023 11:39

Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են ակտուալ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են ակտուալ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն Ռուսաստանի պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ հանդիպմանը։
Ինչպես փոխանցում է «Ուզինֆորմ» գործակալությունը, Տասմագամբետովի խոսքով՝ կազմակերպությունում «ավելի ու ավելի է զգացվում իրավիճակի զարգացման միտումները կանխատեսելու անհրաժեշտությունը, ինչպես իր պատասխանատվության ոլորտում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:
«Անհրաժեշտ է անկախ փորձագետների ներգրավմամբ ավելի օբյեկտիվ գնահատել իրադարձությունները, բացահայտել միտումները, հաշվարկել դրանց հետևանքները և ակտիվ գործել»,- ասել է նա։
Այս առնչությամբ, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի համատեքստում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ոչ ոք չի պատրաստվում այս կամ այն որոշումը պարտադրել հայ դաշնակիցներին Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցում։
«Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին ունենար տեղեկատվական-վերլուծական կենտրոն, եթե այս կենտրոնի մասնագետներն ակտիվորեն հետևեին, այսպես ասած, նախապատերազմական իրավիճակին, ապա որոշ իրադարձությունների հնարավոր զարգացումը մոդելավորեին՝ հաշվի առնելով տարբեր գործոնները, միգուցե պաշտոնական Երևանն ավելի պատրաստված լիներ և որոշ հանգամանքներում իրենց համար ավելի շահավետ գործեր»,- պարզաբանել է Տասմագամբետովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանы խորհրդարանում հայտարարեл էր, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ՀԱՊԿ առաքելությունը և ցանկանում է, որ հնարավոր առաքելությունն արդյունավետ լինի։ Նա նշել էր, որ դա կարևոր է և Հայաստանի և ՀԱՊԿ-ի և ողջ տարածաշրջանի համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ «Ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում: Մենք համոզված ենք, որ այդ քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել էր նա։