Բավ է պառակտվել
06-02-2021 15:45

«Եթե ես լինեի իշխանության, պատերազմը չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահը վստահ է, որ կարելի էր խուսափել Ղարաբաղում պատերազմից: Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը բավական երկար ժամանակ էր ծրագրավորել ամեն ինչ:

Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին նախագահը:

Խոսելով Արցախում պատերազմի մասին՝ Քոչարյանն ընդգծել է․ Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր, թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։ «Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,-ասել է Քոչարյանը։

Պատերազմն Արցախում տևել է 44 օր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ՝ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, համատեղ հայտարարություն են ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից արված հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից:

Հայկական կողմը համաձայնեց մի շարք տարածքային զիջումների: Կրակի և ռազմական գործողությունների դադարի վերահսկողության նպատակով Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի կայքում `ավելի ուշ: