Բավ է պառակտվել
08-09-2020 14:17

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության են եկել

«Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել: Այս մասին տեղեկանում ենք «Իրատես» թերթից։ Ըստ թերթի այդ ամենը թելադրված է նրանց ղեկավարների կողմից: «Նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով: Այսինքն, ներքին պայմանավորվածություն կա, որ միմյանց դեմ սրեր չճոճեն, իրար չխանգարեն եւ միակ թիրախ դիտարկեն օրվա իշխանություններին: Ասում են, որ միասին պայքարելու հնարավորություններն այսօր դեռ չեն նշմարվում, հակասություններ կան տարբեր առումներով՝ մարտավարությունից սկսած: Եվ Քոչարյանը, և Սարգսյանն իրենց թիմակիցներին խստիվ հորդորել են միմյանց դաշտ չմտնել, իշխանության ջրաղացին ջուր չլցնել՝ հրապարակավ հակասություններ ցուցադրելով»: