Բավ է պառակտվել
06-02-2021 15:00

“Ես վերադարձել եմ մեծ քաղաքականություն”․ Ռոբետ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է, որ վերադառնում է մեք քաղաքականություն։
Ըստ Քոչարյանի, Հայաստանում այժմ “ուժեղ և հասկանալի անհատների” խիստ կարիք է զգացվում: Այդ իսկ պատճառով խորհրդարանական նոր ընտրությունները երկբևեռ կլինեն` ներկա իշխանությունների և նրանց հակապատկերների միջև:

“Մարդիկ տեսան ամբոխավարության համը, տեսան նաև գունավոր հեղափոխությունների ու անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքների համը, ասել է Քոչարյանը։ - Ճոճանակը թեքվել է այլ ուղղությամբ, այժմ բոլորովին այլ տեսակի պահանջ կա, բոլորովին այլ թիմերով։ խոսքը արհեստավարժ կառավարիչների թիմի մասին է, մարդկանց, ովքեր կամք ունեն, ովքեր ընդունակ են ճշմարտությունն ասել` նայելով իրենց հակառակորդի աչքերին։ Եվ այդպիսի թիմ Հայաստանում կա:

Ավելի վաղ Քորաչյանը երեք հայկական պարբերականներին տված հարցազրույցում հայտնել էր, որ նա իր թիմի հետ կմասնակցի ընտրություններին՝ դրանք կայանալու դեքպում։ Ընդ որում, նախկին նախագահը համոզմունք էր հայտնել, որ կհաղթի։ Մինչ այժմ Քոչարյանը նախընտրում էր անուղղակիորեն մասնակցել ներքաղաքական գործընթացներին՝ աջակցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցությունների ձևաչափին։