Բավ է պառակտվել
18-06-2020 16:51

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատվեց կալանքից

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։ Դատավոր Արսեն Նիկողոսյանն ընթերցեց դատարանի որոշումն, ըստ որի՝ բավարարվեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որոշվեց կալանավորունը վերացնել և կիրառել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։

Քոչարյանի պաշտպանները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին որոշման դեմ բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
Միջնորդության քննության ժամանակ դատավոր Արսեն Նիկողոսյանը երկար հարց ու պատասխան էր ունեցել Քոչարյանի հետ։

Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։