Բավ է պառակտվել
19-02-2016 13:54

Ռոգոզիը մեկնաբանել է օբամայի հայտարարությունը ռուսական բանակի հզորության մասին

Ռուսական բանակը միգուցե դեռ առաջինը չէ, սակայն հաստատ 2-րդն էլ չէ: Այսպես է իր Twitter միկրոբլոգում մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Նախօրեին Օբաման հայտարարել էր, որ Սիրիայում մի խումբ ընդդիմադիրներ չեն կարող մրցակցել աշխարհում հզորությամբ 2-րդ բանակի զենքի հետ` նկատի ունենալով Ռուսաստանին։
Հետաքրքրական է, որ ավելի վաղ Օբաման Ռուսաստանն անվանում էր «տարածաշրջանային գերտերություն», սակայն արդեն նախորդ տարվա նոյեմբերին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարեց, որ սրընթաց զարգացող Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ին` դառնալով առաջատարներ հաստատված աշխարհակարգում։