Բավ է պառակտվել
27-04-2020 21:42

Ճակատագրական սխալներ և ներքին դավաճություն չի եղել․Լևոն Մնացականյան

Այսօր ապրիլյան քննիչ հանձնաժողով էր հրավիրվել Արցախի Հանրապետություն ոստիկանապետ գեներալ, լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով 2016թ–ին Պաշտպանության բանակի հրամանատարն էր։ Շուրջ 4 ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Մնացականյանը նշեց, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Հարցին, թե ինչ բացթողումներ ու ճակատագրական սխալներ են եղել, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, Մնացականյանն ասաց՝ «Ի՞նչ ճակատագրական սխալներ, մենք մեր խնդիրը կատարել ենք, ներքին դավաճանություն չի եղել։ Իսկ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է։ Իհարկե ցանկացած տեղ էլ անելիքներ կան, միշտ են դրանք լինում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
Մնացականյանը նշեց, որ հանձնաժողովի ցանկացած հարց ստացել է իր պատասխանը:
«Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակ»,–ասաց Մնացականյանը։
Հարցին, թե ի վերջո քանի՞ հետկար ենք կորցրել Ապրիլյան պատերազմի ընթացքում, քանի որ շահարկվում է 400-ից 800 հեկտարը, Մնացականյանն արձագանքեց. «Մեր հաշվարկով՝ մինչև 400 հեկտար»։
Մնացականյանը հայտարարեց, որ ապրիլի 2-5-ը 100-ից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել:
Հարցին, արդյո՞ք նա էլ բացթողում է ունեցել, Մնացականյանը պատասխանեց` այո, և նոր հրամանատարը (խմբ.` նկատի ունի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին) հաշվի առել է այն։
Իսկ ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն հանձնաժողովի այսօրվա աշխատանքը հերթական անգամ գնահատեց արդյունավետ, քանի որ իրենց աշխատանքի վերջնափուլում ունեցել են շատ կարևոր հանդիպում:
«Հանձնաժողովի աշխատանքները միտված են լինելու մեր անվտանգության ուժեղացմանը և դա միասնական է և որևէ մեկը չի կարող փոխել»,-նշեց նա։
Հիշեցնեք, որ ապրիլի 23-ին նույն հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանձնաժողովը հրավիրել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, սակայն նա չէր ներկայացել։

 

 

Արմինե Գևորգյան