Բավ է պառակտվել
30-07-2020 15:33

Ռոմանոս Պետրոսյանը ազատվեց պաշտոնից ու նոր պաշտոն ստացավ

Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու որոշում է կայացրել:
«Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար, և այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին՝ պարտականություններն ու աշխատանքը լավ կատարելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ շնորհակալություն հայտնել Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին վերջին երկու տարում իրականացված աշխատանքի համար և հաջողություն մաղթել նոր պաշտոնում:
«Նշանակման օրվանից ի վեր պարոն Պետրոսյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ մարզում համակարգային բարեփոխումներ իրականացնելու և քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ:
Նախարարը Ռոմանոս Պետրոսյանին գործնական նոր հաջողություններ եմ մաղթել։

 

Արմինե Գևորգյան