Բավ է պառակտվել
23-09-2022 19:04

«Ռոսէներգոատոմ»-ը նախատեսում է տվյալների մշակման կենտրոն կառուցել Հայաստանում և Թուրքիայում

«Ռոսէներգոատոմ»-ը (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) նախատեսում է Հայաստանում և այլ տարածաշրջաններում տվյալների մշակման կենտրոններ (ՏՄԿ) կառուցել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Kazan Digital Week ֆորումի շրջանակներում հայտարարել է «Ռոսէներգոատոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների գծով փոխտնօրեն Սերգեյ Միգալինը։

Նրա խոսքով, Հայաստանի հետ արդեն բանակցություններ են ընթանում։ «Այժմ մենք գտնվում ենք հնարավոր տեղայնքի, կառուցվածքի և հայեցակարգի քննարկման ակտիվ փուլում, թե ինչ ենք ուզում կառուցել և շահագործել որպես Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի մաս»,- ասել է Միգալինը՝ հավելելով, որ ընկերությունները հետաքրքրված են նաև այլ տարածաշրջաններով։

Այսպես, նմանատիպ նախագիծ է նախատեսվում իրականացնել Թուրքիայում։ Միգալինի խոսքով՝ այժմ համաձայնեցվում են Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում տվյալների կենտրոնի ստեղծման մասշտաբները և կառուցվածքը։