Բավ է պառակտվել
08-12-2015 13:15

Ռուսաստանի սուզանավը մոտեցել է Սիրիայի ափին

Սևծովյան նավատորմի  միջնավատորմային  անցում կատարող 636,3 նախագծի  «Ростов-на-Дону» սուզանավը մտավ Միջերկրական ծովի արևելյան հատված  և  այժմ  մոտեցել է Սիրիայի ափին:  «Սուզանավի զինանոցում կան «Калибр-ПЛ» թևավոր հրթիռներ որոնց նախադեպերը կիրառվել են Կասպյան նավատորմի նավերի կողմից  «Իսլամական պետության» ահաբեկչական խմբերի (Ռուսաստանում արգելված) ուղղությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը: «Ростов-на-Дону» սուզանավի գտնվելու վայրի մասին գործակալությունը պաշտոնական տեղեկություններ դեռևս չունի: «Ростов-на-Дону» դիզել էլեկտրական սուզանավը  Հյուսիսային նավատորմում զինման համակարգերի ստուգումից հետո  սկսել է  անցումը դեպի Սևծովյան նավատորմ: Տվյալ նախագծի «Новороссийск» առաջին սուզանվը ժամանել է Սևծովյան նավատորմ սեպտեմբերի 16-ին: Մինչև 2015 թ. վերջը Ռազմածովային նավատորմին  կհանձնվի թվով  չորրորդ «Краснодар» սուզանավը:  «Адмиралтейские верфи»- ում (ընդգրկված է Միացյալ նավաշինություն կորպորացիայի կազմում)  շինարարության ակտիվ փուլում են գտնվում 636,3 նախագծի ևս երկու սուզանավեր`«Колпино» և «Великий Новгород»: 636,3 նախագծի սուզանավերը պատկանում են երրորդ սերնդին և հանդիսանում են 636 և 877 ծրագրերի զարգացումը: Դրանք համարվում աշխարհում ամենա անաղմկախլացված մոդելներից մեկը: Ջրի տակ արագությունը կազմում  է 20 հանգույց,  սուզվելու առավելագույն խորությունը - 300 մետր, լողալու ինքնավարությունը - 45 օր,  անձնակազմը 52 մարդ, ստորջրյա տեղահանումը - մոտ 4 հազար տոննա: 636,3 նախագիծը առանձնանում է «Калибр-ПЛ» հարվածային հրթիռային կոմպլեքսով վերազինումով, ինչպես նաև նորացված ռադիո էլեկտրոնային սարքավորումներով: