Բավ է պառակտվել
28-02-2023 12:59

Ռուսաստանը պետք է ավելի զուսպ լինի և ընդունի, որ չի կարող լուծել Հայաստանի անվտանգության խնդիրները. Սիմոնյան

Ռուսաստանը պետք է ավելի զուսպ լինի և ընդունի, որ չի կարող լուծել Հայաստանի անվտանգության հարցերը. Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իհարկե դեր ունի, չի կարող չունենալ, որովհետև այնուամենայիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած։ Միևնույն ժամանակ ավելի (ավելորդ-իմբ.) եմ համարում այն ջղաձգումները և նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել։ Դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում։ Ես կարծում եմ, որ իրենք պետք է մի քիչ ավելի հանգիստ լինեն, ավելի զսպված լինեն, հասկանան իրավիճակը։ Հասկանան․, որ ՀՀ-ն իր շահերն ունի, ունի իր անվտանգության խնդիրը, որը պետք է ապահովվի ի հեճուկս որևէ աշխարհաքաղաքական ելևէջի կամ որևէ մեկի խանդի»,- ասաց Սիմոնյանը։

Նա ասաց, որ ՀՀ-ն միայն կողմ կլինի, եթե որևէ երկիր փորձի հարցին դրական լուծում տալ։
«Բանն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն ռուսները, պետք է լուծեին, իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական զորախումբը։ Բոլոր այդ պայմանագրերը այս իրավիճակին էին միտված։ Բա դուք ուր էիք, ո՞ւր եք, ինչու չեք ավելի ակտիվ մասնակցում, եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստենք, ելքեր գտնենք, բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»,- նշեց Սիմոնյանը։