Բավ է պառակտվել
21-04-2022 20:17

Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, խաղաղապահները խոչընդոտում են հնարավոր ցեղասպանությունն Արցախում․ սենատոր

Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգության ապահովման աջակցությունն այն դեպքերում, եթե սպառնալիք առաջանա նրա ամբողջականության, անկախության և ինքնիշխանության համար։ Այս մասին իր հեռագրական կայքում գրել է ռուս սենատոր Վիկտոր Բոնդարևը։

«Մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի գծով և երաշխավորում ենք Հայաստանի անվտանգության ապահովման աջակցությունն այն դեպքերում, եթե վտանգ առաջանա նրա ամբողջականության, անկախության, ինքնիշխանության համար։ Գյումրիի ռուսական ռազմակայանը Ասիական տարածաշրջանը արտաքին ագրեսիայից պաշտպանելու ֆորպոստ է»,- գրել է բոնդարևը։

Նա հիշեցրել է, որ երբ 2020թ. աշնանը հերթական անգամ պատերազմ սկսվեց, Ռուսաստանն անգնահատելի և վճռորոշ ներդրում ունեցավ դրա խաղաղ կարգավորման գործում:

«Այժմ Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ապահովում է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը, կանխում է ռազմական գործողությունների կրկնությունը, խոչընդոտում է խաղաղ բնակիչների հնարավոր ցեղասպանությանը։ Ըստ էության, մեր նախագահի ընտրած արտաքին քաղաքականության ուղեգծի շնորհիվ Ռուսաստանն իրեն վերադարձրեց պաշտպան երկրի դարավոր կարգավիճակը։ Ռուսաստանի և նրա առաջնորդի վրա այսօր հույս են դնում այն ժողովուրդները, որոնց հոգսերին ու խնդիրներին ուշադրություն չի դարձնում համաշխարհային հանրությունը»,- գրել է Բոնդարևը։